Discovery-ի փորձագետները ցուցադրել են կրակոցը՝ վայրկյանում 73.000 կադրի օգնությամբ (լուսանկարներ)
Discovery ալիքի Mythbusters հաղորդման մասնագետները պատկերել են ատրճանակի կրակոցը բարձր արագությամբ աշխատող տեսախցիկի օգնությամբ, գրում է Корреспондент-ը։
Հոլովակը հրապարակվել է Discovery-ի պաշտոնական ալիքում և մի քանի օրում ավելի քան 1 մլն դիտում գրանցել։
Վայրկյանում 73.000 կադր նկարահանման արագությամբ տեսախցիկը թույլ է տալիս դանդաղեցնել ստացված կադրն այնքան, որ դիտողները նկատում են ամենափոքր շարժումները կադրում։










