Հայտնաբերվել են թռչող սարդեր (լուսանկարներ, տեսանյութ)
National Geographic հանդեսը հայտնում է, որ գիտնականները թռչող սարդ են հայտնաբերել Պերուի ջունգլիներում:
Հայտնի է, որ այս սարդերը այսպես կոչված «տափակ սարդերի» ցեղից են, գիշերային կյանք են վարում, ապրում են ծառերի վրա: Այս սարդերը հազիվ են տեղավորվում մարդու ձեռքի ափում:
Լուիսվիլի համալսարանի գիտնականները լրացուցիչ հայտնում են, որ թռչելու ընթացքում այս սարդերը կարողանում են փոխել իրենց ուղղությունը` դրա համար որպես «ղեկ» օգտագործելով իրենց միջին ոտքերը: Գիտնականների կարծիքով՝ այս սարդերը ստիպված են եղել թռչել սովորել, քանի որ հակառակ դեպքում ծառերից ընկնելով՝ կարող էին սատկել:
Ի տարբերություն այլ սարդերի, թռիչքի ընթացքում այս սարդերը բաց չեն թողնում սարդոստայնի թելերը:
Սարդի թռչելու հանգամանքը գիտականորեն ստույգ համարելու համար գիտնականները գիտափորձեր են անցկացրել` բարձունքից ցած գցելով տասնյակ սարդերի: Նրանք բոլորն էլ անվտանգ վայրէջք են կատարել:
Այժմ գիտնականները փորձում են պարզել առանց թևերի թռչելու ֆենոմենը:












