General Motors-ը տեխնիկական խնդիրների պատճառով ավելի քան 180 հազար մեքենա է հետ կանչում

09:13 • 19.08.15

General Motors ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է հյուսիսամերիկյան շուկայից մոտ 181 հազար ավտոմեքենա հետ կանչելու մասին՝ դրանցում հայտնաբերված թերությունների պատճառով:

 

Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, հետկանչը կանդրադառնա 2005 և 2007 թվականների արտադրության Buick Lacrosse և Pontiac Grand Prix մեքենաների, ինչպես նաև Կանադայում իրացված 2005 թվականի արտադրության Buick Allure մեքենաների վրա:

 

Որպես պատճառ General Motors-ը նշում է լուսարձակներում առաջացած խնդիրը, սակայն նշվում է, որ դրանց պատճառով տեղի ունեցած ինչ-որ միջադեպերի մասին իրենց հայտնի չէ:
 

Ավելի վաղ General Motors-ը հյուսիսամերիկյան շուկայից ավելի քան 73 հազար ավտոմեքենա էր հետ կանչել՝ անվտանգության բարձիկի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ դեպքում խոսքը 2010 թվականի արտադրության Chevrolet Cobalt մոդելի մասին էր:

General Motors-ը տեխնիկական խնդիրների պատճառով ավելի քան 180 հազար մեքենա է հետ կանչում