Google-ը ներկայացրել է ապագա «խելացի տան» համակարգի հիմքը

10:52 • 19.08.15

Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է ռոութերը (երթուղղիչ), որն ապագայում հիմք կհանդիսանա ընկերության կողմից ստեղծվող տնային էլեկտրոնային «էկոհամակարգի» համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

OnHub ռոութերը կդառնա ընկերության առաջին արտադրանքը, որը կօգտագործի Google Brillo և Google Weave ծրագրային մշակումները, որոնք հարմարեցված են «խելացի տան» աշխատանքն ապահովելու համար։

 

Ավելի վաղ, երբ ընկերությունը ներկայացրել է Brillo-ն, ներկայացման ընթացքում ցուցադրվել են սեփականատիրոջ սմարթֆոնից ամբողջովին կառավարվող Google On համակարգի «խելացի տան» բոլոր հնարավորությունները։

 

Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում «խելացի տան» շրջանակներում աշխատանքի համար օպտիմիզացված սեփական ռոութերը կներկայացնի Apple ընկերությունը։

 

 

Google-ը ներկայացրել է ապագա «խելացի տան» համակարգի հիմքը