ԻՊ-ի գրոհայինները գլխատել են Պալմիրայի պատմական համալիրի տնօրենին

11:32 • 19.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական հնագույն Պալմիրա քաղաքում սպանել են հայտնի հետազոտող և հնագետ, այնտեղ գտնվող ճարտարապետական և պատմական համալիրի տնօրեն Հալեդ Ասաադին: Այդ մասին հայտնել է Սիրիայի հնությունների և թանգարանների գերատեսչության ղեկավար Մաամուն Աբդել Քերիմը, գրում է ТАСС-ը:

 

«Դժվար է պատկերացնել, որ նման գիտնականին, ով այդքան մեծ ներդրում է ունեցել այդ վայրի (Պալմիրայի) և պատմության զարգացման մեջ, կգլխատեն»,- ասել է Աբդել Քերիմը։

 

Հալեդ Ասաադը սպանվել է 82 տարեկան հասակում: Նա իր կյանքի հիսուն տարիները նվիրել է Պալմիրա համալիրի հետազոտություններին։ Ասաադը հայտնի է այդ բաց երկնքի տակ գտնվող թանգարանին նվիրված իր գիտական աշխատություններով: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում նա բազմիցս համագործակցել է ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից հնագիտական առաքելությունների հետ։

 

Աբդել Քերիմի խոսքով՝ գիտնականին գերի էին վերցրել մոտ մեկ ամիս առաջ։

 

Պալմիրան հայտնվել է ահաբեկիչների հսկողության տակ մայիսի վերջին։

 

ԻՊ-ի գրոհայինները գլխատել են Պալմիրայի պատմական համալիրի տնօրենին