Toshiba-ն ներկայացրել է մեծահասակների համար նախատեսված «խելացի» թևնոցներ (լուսանկարներ)
Ճապոնական Toshiba ընկերությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է նոր «խելացի» թևնոցներ՝ Silmee W20 և W21, որոնք նախատեսված են մեծահասակների համար, գրում է 3dnews.ru-ն։
Դրանց օգնությամբ հնարավոր կլինի հեռավորության վրա հետևել մեծահասակների առողջական վիճակին։ Դրանք ամրացվում են կրողի դաստակին և կարողանում են հետևել, թե որքան ժամանակ է նա ծախսում սննդի ընդունման կամ այլ անձանց հետ շփման վրա։
Բոլոր տեղեկությունները հավաքագրվում են և ներկայացվում կրողի ինքնազգացողության գնահատման տեսքով։ Տեղեկություններն ուղարկվում են մեծահասակին խնամող անձին։
Silmee W21 մոդելը W20-ից տարբերվում է GPS մոդուլի առկայությամբ, որը թույլ է տալիս հետևել անձի տեղաշարժմանը։
Թևնոցները միանում են iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերին։ Մեկ լիցքավորումից հետո դրանք կարող են աշխատել երկու շաբաթ։
Toshiba-ն կսկսի Silmee W20 և W21 մոդելների վաճառքը 2015-ի օգոստոսի վերջին։ Silmee W20-ը կարժենա 192 դոլար, իսկ W21-ը՝ 224 դոլար։ 











