ԱՄՆ-ում վաճառքի է հանվել կանանց համար նախատեսված «Վիագրա»
Լուսանկարը՝ Reuters-ի
ԱՄՆ-ում թույլատրել են վաճառել, այսպես կոչված, «կանանց Վիագրան»՝ Flibanserin դեղամիջոցը, որը բարձրացնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ սեռական ցանկությունը, գրում է Комсомольская правда-ն։
ԱՄՆ-ի Դաշնային վարչությունը, որը պատասխանատու է դեղորայքների և պարենային մթերքների որակի հսկողության համար, հաստատել է այդ դեղի թողարկումը և վաճառքը, սակայն այն կվաճառվի միայն բժշկի դեղատոմսով։
Բացի այդ, վարդագույն դեղահաբերի յուրաքանչյուր փաթեթի վրա կնշվեն հնարավոր վատ հետևանքները, օրինակ՝ հոգնածություն, արյան ճնշման անկում և գլխապտույտ։










