Էլեկտրոնային ծխախոտները մոտ 95 տոկոսով ավելի քիչ վնասակար են, քան սովորական ծխախոտները. հետազոտություն

11:02 • 20.08.15

Մեծ Բրիտանիայում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտները սովորական ծխախոտների չափ վնասակար չեն, գրում է iflscience.com-ը։ 

 

Public Health England-ի իրականացրած հետազոտությունը պարզել է, որ էլեկտրոնային ծխախոտները մոտ 95 տոկոսով ավելի քիչ վնասակար են, քան սովորական ծխախոտները, և որ Ազգային առողջապահական ծառայությունը պետք է մարդկանց ծխելը դադարեցնելու նպատակով դրանք խորհուրդ տա։

 

Հետազոտության համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտները կարող են ներդրում ունենալ Մեծ Բրիտանիայում ծխող մարդկանց թվի նվազման հարցում: Որոշ տվյալների համաձայն՝ երկրում 2,6 միլիոն մարդ էլեկտրոնային ծխախոտ է օգտագործում։

 

Մասնագետները պարզել են, որ նրանք գրեթե բոլորը նախկին ծխողներ են եղել, ինչն ապացուցում է, որ շատ մարդիկ օգտագործում են դրանք ծխելը թողնելու կամ նվազեցնելու նպատակով։

Էլեկտրոնային ծխախոտները մոտ 95 տոկոսով ավելի քիչ վնասակար են, քան սովորական ծխախոտները. հետազոտություն