Microsoft-ում հերքել են Windows 10-ի գաղտնիության հետ կապված թերությունների մեղադրանքները

11:39 • 20.08.15

Microsoft կորպորացիայում հերքել են Windows 10 օպերացիոն համակարգի օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման մեղադրանքները։ 

 

Ընկերության մամուլի ծառայությունից РИА Новости-ին հստակեցրել են, որ նոր օպերացիոն համակարգը թույլ է տալիս հաճախորդներին ինքնուրույն ընտրել իրենց տվյալների օգտագործման ձևերը:

 

«Առաջարկվում է օգտատիրոջ տվյալների կառավարման կարգավորումների մի քանի տարբերակ, և օգտատերը կարող է կարգավորել դրանք ցանկացած ժամանակ»,- նշել են ընկերությունում:

 

Ընդ որում՝ Microsoft-ում ընդգծել են, որ կորպորացիան երկրների կառավարություններին անմիջական մուտք չի տրամադրում իր հաճախորդների էլեկտրոնային փոստերին։

 

 

Microsoft-ում հերքել են Windows 10-ի գաղտնիության հետ կապված թերությունների մեղադրանքները