Auxus Prime P8000 սմարթֆոնն ունի 5.5 դյույմանոց էկրան և հզոր պրոցեսոր (լուսանկարներ)

15:30 • 20.08.15

Auxus Prime P8000 սմարթֆոնն արդեն հասանելի է դարձել պատվերների համար, գրում է 3dnews.ru-ն։

 

Այն հիմնված է 1.3 ԳՀց հզորությամբ MediaTek MT6753 ութամիջուկ պրոցեսորի վրա, որն աշխատում է ARM Mali T720 գրաֆիկական արագացուցիչով։

 

Սարքն ունի 3G և 4G ցանցերին միանալու համար նախատեսված մոդեմներ, որոնցով տվյալների փոխանցման արագությունը 150 ՄԲ/վրկ է կազմում։

 

Օպերատիվ հիշողությունը 3ԳԲ է, իսկ ներկառուցվածինը՝ 16ԳԲ։

 

Սմարթֆոնն ունի 1920 × 1080 Full HD լուծաչափով 5.5 դյույմանոց էկրան։ Հիմնական տեսախցիկը 13ՄՊ է, իսկ առջևինը՝ 5ՄՊ։

 

Auxus Prime P8000-ի չափսերն են՝ 155,2 × 76,6 × 9,2 մմ։ Սարքն աշխատում է Android 5.1 (Lollipop) օպերացիոն համակարգով։

 

Նորույթը կարելի է ձեռք բերել 200 եվրոյով։

 

 

Auxus Prime P8000 սմարթֆոնն ունի 5.5 դյույմանոց էկրան և հզոր պրոցեսոր (լուսանկարներ)