Փարիզում հրդեհվել է Եվրոպայի խոշորագույն գիտական թանգարաններից մեկը
Փարիզում հրդեհ է բռնկվել Cité des Sciences et de l'Industrie թանգարանում, որը Եվրոպայի խոշորագույն գիտական թանգարաններից մեկն է, գրում է Inquirer.net-ը։
«Հրդեհը դժվար կլինի տեղայնացնել»,- հայտարարել է քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։
Հրդեհի բռնկման պատճառները դեռ պարզ չեն։ Հրդեհը սկսվել է լուսադեմին, թանգարանի այն հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։
Կրակը տարածվել է շենքի վեց հարկերով, ընդ որում՝ հրդեհի տարածքը զբաղեցնում է 10.000 քմ։










