Toyota Prius նոր հիբրիդը կներկայացվի սեպտեմբերին
Toyota ընկերությունը հայտարարել է, որ նոր սերնդի Prius հիբրիդային ավտոմեքենան կներկայացվի սեպտեմբեր ամսին, գրում է 3dnews.ru-ն։
ԶԼՄ-ները հայտնել են, որ շնորհանդեսն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Լաս Վեգաս քաղաքում (Նևադա նահանգ, ԱՄՆ)։
Հայտնի է, որ մեքենան համալրված կլինի 1.8 լիտրանոց 4-մխոցանի բենզինային շարժիչով, ինչպես նաև էլեկտրական շարժիչով։ Մեքենայի հզորությունը 150 ձիաուժ կլինի։
Ակնկալվում է, որ նոր սերնդի հիբրիդը կապահովի վառելիքի 10%-ի տնտեսում՝ նախորդի համեմատ։ Ժամանակակից մոդելը ծախսում է 4.7 լիտր բենզին քաղաքային պայմաններում վարելու դեպքում։











