Ռուսաստանում արգելափակում է սպառնում «Վիքիպեդիային»` ընդամենը մեկ հոդվածի համար

19:19 • 20.08.15

«Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանին արգելափակում է սպառնում Ռուսաստանի տարածում: Այս մասին ահազանգում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Նման սպառնալիքի պատճառը հանրագիտարանի մեկ հոդվածն է, որում նկարագրվում են թմրադեղեր պատրաստելու եղանակներ: Աստրախանի շրջանային դատարանը պահանջում է հեռացնել այս հոդվածը: Ռոսկոմնադզոր վերահսկողության մարմինը իր հերթին ասում է, որ չի կարող արգելափակել միայն այդ հոդվածը. արգելափակում է սպառնում ամբողջ հանրագիտարանին, եթե հոդվածը չհեռացվի:

«Викимедия.ру» ընկերության ղեկավարությունը, որը պատասխանատուն է «Վիքիպեդիայի» ռուսաստանյան սեկտորի համար, արդեն իսկ հայտարարել է, որ այդ հոդվածը չի հեռացվելու:

 

Ռուսաստանում արգելափակում է սպառնում «Վիքիպեդիային»` ընդամենը մեկ հոդվածի համար