Audi-ն էլեկտրական շարժիչով ամենագնացի կոնցեպտ կներկայացնի Ֆրանկֆուրտի ավտոսրահում

14:28 • 21.08.15

Գերմանական Audi AG ավտոարտադրողը, որը պատկանում է Volkswagen կոնցեռնին, հայտարարել է, որ մտադիր է էլեկտրական շարժիչով ամենագնաց ավտոմեքենայի կոնցեպտ ներկայացնել Ֆրանկֆուրտի ավտոսրահում, որը կանցկացվի սեպտեմբերի 17-25-ը, հաղորդում է Financial Times-ը։

 

Audi-ն նորույթը համարում է ամերիկյան Tesla Motors-ի նոր Model X-ի մրցակից, որն ակնկալվում է՝ կներկայացվի այս տարի։

 

Audi-ի նորույթը վաճառքի կհանվի 2018 թվականին։ Ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ e-tron Quattro աշխատանքային անվանումով ամենագնացը կկարողանա հաղթահարել 500 կմ տարածությունը բացառապես էլեկտրականությամբ աշխատող շարժիչով։

 

e-tron Quattro-ն նախատեսված է 4 ուղևորի համար։

Audi-ն էլեկտրական շարժիչով ամենագնացի կոնցեպտ կներկայացնի Ֆրանկֆուրտի ավտոսրահում