Cassini կայանը ցուցադրել է Սատուրնի չորրորդ արբանյակի՝ Դիոնայի «հրաժեշտի» լուսանկարները
Cassini կայանը ստացել է Սատուրնի չորրորդ արբանյակի՝ Դիոնայի վերջին և ամենահստակ լուսանկարները։
Երկրի բնակիչներն առաջիկա տասնամյակների ընթացքում այլևս չեն տեսնի այս երկնային հեռավոր մարմնի նոր որակյալ լուսանկարներ, ինչը կապված է Cassini-ի առաքելության առաջիկա ավարտի հետ:
Այդ մասին ասված է NASA-ի կայքում, գրում է lenta.ru-ն:
Cassini կայանը 2015 թվականի օգոստոսի 17-ին անցել է Դիոնայի մակերեսից 475 կիլոմետր հեռավորության վրա:















