Գիտնականները ասել են` 2015-ի որ ամիսն է շոգի նոր ռեկորդ սահմանել
ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության գիտնականները ասել են, որ հուլիս ամիսը ռեկորդային շոգերի ամիս է եղել` ամբողջ պատմության կտրվածքով:
Ըստ France 24-ի փոխանցման` ժամանակակից մթնոլորտային դիտարկումների ամբողջ պատմության մեջ (1880-ից ի վեր) 2015-ի առաջին յոթ ամիսները ամենատաքն են եղել, սակայն հուլիսը դարձել է պատմության մեջ ամենաշոգ ամիսը:
Հուլիսը նաև ամենատաք ամիսն է եղել ցամաքում և ծովերի տարածքում ջերմաստիճանի առումով:
Հուլիսի միջին ջերմաստիճանը աշխարհի կտրվածքով կազմել է + 61.86 աստիճան ըստ Ֆարենհեյթի կամ + 16.61 աստիճան ջերմություն ըստ Ցելսիուսի սանդղակի:
Նախկինում հուլիսը ամենաշոգ ամիս էր ճանաչվել 1998-ին:










