Rolls-Royce-ը ներկայացրել է Phantom Nautica «զբոսանավը» (լուսանկարներ)
Այս տարի ավելի վաղ ներկայացված Limelight-ից և Serentity-ից հետո, Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է իր նոր Phantom Nautica-ն, որը զբոսանավ է հիշեցնում, գրում է luxuo.com-ը։
Մեքենայի դիզայնի վրա աշխատել են ընկերության անգլիական մասնաճյուղի մասնագետները, որոնք ոգեշնչվել են զբոսանավերի դիզայններից։
Հասանելի են երկու գույնի մեքենաներ՝ Orchid White և Arabian Blue։
Դրա մեջ կան զբոսանավ հիշեցնող դիզայներական լուծումներ՝ հատկապես սրահի նստարաններին և կառավարման վահանակին։
Այն ունի 6.75 լիտրանոց V12 շարժիչ՝ 453 ձիաուժ հզորությամբ։
Ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով մեքենայի շարժիչն ունի 12 մխոց, որը թույլ է տալիս 100կմ/ժ զարգացնել 6 վայրկյանում։
Մեքենայի առավելագույն արագությունը սահմանվել է 249 կմ/ժ։
Դրա մասին ավելի մանրամասն հնարավոր կլինի տեղեկանալ գալիք ամիս Ֆրանկֆուրտի (Գերմանիա) ավտոսրահում նախատեսված ցուցադրությունից։
















