Apple ընկերությունն էժանացել է 158 մլրդ դոլարով. USA Today
Լուսանկարը՝ Reuters-ի
Ամերիկյան ֆոնդային բորսաներում տեղի ունեցող տատանումները վնաս են հասցրել ամերիկյան ամենաթանկ ընկերությանը՝ Apple-ին, գրում է USA Today թերթը։
Այս տարի այն էժանացել է 158 մլրդ դոլարով։ Միայն օգոստոսի 21-ին, երբ ֆոնդային ինդեքսները նվազել են, Apple-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 6.72 դոլարով, այսինքն՝ 6%-ով։
Սեսիայի ավարտին մեկ բաժնետոմսի արժեքը եղել է 106.02 դոլար։ Մինչդեռ, այս տարի ոչ այնքան վաղուց, դրանք վաճառվել են մեկ արժեթղթի դիմաց 134.5 դոլարով։
Նման անկումը կարող է հիասթափեցնել ներդրողներին, գրում է լրատվամիջոցը։
Ներկայում ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 618 մլրդ դոլար, և այս ցուցանիշը կարող է մոտ ապագայում է՛լ ավելի նվազել։
Apple ընկերությունը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա և համակարգչային ծրագրային ապահովումներ։
Apple-ի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac համակարգիչները, iPod նվագարկիչը, iPhone սմարթֆոնները և iPad պլանշետները։
Ծրագրային արտադրանքներ են՝ iCloud, iTunes Store և App Store։
Apple-ի սպառողական ծրագրային ապահովումները ներառում են OS X և iOS օպերացիոն համակարգերը։










