43-ամյա բրիտանացուն արհեստական առնանդամ են «պատվաստել»

23:27 • 22.08.15

Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի բնակիչ 43-ամյա Մոհամեդ Աբեդին բիոնիկ՝ արհեստական առնանդամ է «պատվաստվել»:


Huffington Post-ը հայտնում է, որ տղամարդը զրկվել էր իր սեռական օրգաններից, երբ 6 տարեկանում վրաերթի էր ենթարկվել, ինչից հետո հարվածող մեքենան դեռ 600 ոտնաչափ քարշ էր տվել նրան:


Այդ սարսափելի վրաերթից 37 տարի անց բրիտանացուն նոր` արհեստական առնանդամ են պատվաստել:


Մոհամեդ Աբեդին նոր օրգանն աշխատում է «միացնելու» և «անջատելու» կոճակներով, որոնք տեղադրված են նրա փորին:


Այժմ նա սեր է փնտրում և ասում, թե գուցե գտնվեն տիկնայք, ովքեր կցանկանան փորձել դա:
 

43-ամյա բրիտանացուն արհեստական առնանդամ են «պատվաստել»