Ինչպես է վերականգնվում մարդու օրգանիզմը ծխելը թողնելուց հետո (լուսանկարներ)

11:49 • 22.08.15

Մարդու մարմինը սկսում է վերականգնման գործընթացը ծխախոտի վերջին գլանակը հանգցնելուց երկու րոպե անց։ Fishki.net կայքը ներկայացնում է մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք տեղի են ունենում, երբ մարդը թողնում է ծխելը։

 

 
20 րոպե անց վերականգնվում է արյան շրջանառությունը 
 
 
Առաջին փոփոխությունները սկսվում են ծխելը թողնելուց արդեն 20 րոպե անց. վերականգնվում է արյան շրջանառությունը և ավելանում ձեռքերի և ոտքերի մատների զգայունությունը։

 
 Через 20 минут восстанавливается кровообращение курение, организм, очищение
 
 
 
8 ժամ անց հեռացվում է ածխածնի օքսիդը
 
 
Արդեն 8 ժամ անց արյան մեջ կրճատվում է ածխածնի երկօքսիդի քանակը, ինչը նշանակում է, որ թթվածնի մակարդակն արյան մեջ կրկին անցնում է նորմայի։

 
 Через 8 часов выводится окись углерода курение, организм, очищение
 
 
2 օր անց հեռացվում է նիկոտինը
 
 
Երկու օր առանց ծխելու անցկացնելուց հետո մարդու մարմնից հեռացվում են նիկոտինի բոլոր մնացուկները։ 

 
Через 2 дня выводится никотин курение, организм, очищение
 
 
 
2 օրից վերականգնվում են համային զգացողությունները
 
 
Երկու օր չծխելուց հետո համի ընկալիչները սկսում են բնականոն աշխատել։ Դրանք հնարավորություն են տալիս զգալու այնպիսի համեր, որոնք ծխելու հետևանքով չէին զգացվում։ 

Через 2 дня возвращаются вкусовые ощущения курение, организм, очищение
 
 
 
2 օր անց վերականգնվում է հոտառական զգացողությունը 
 
Երկու օր անց մարդը սկսում է ավելի լավ զգալ տարատեսակ հոտերը։ 
 
Через 2 дня возвращается обоняние курение, организм, очищение
 
 
 
3 օր անց վերականգնվում է շնչառությունը
 
 
Երեք օր անց թոքերում վերականգնվում են թարթիչավոր էպիթելերը, որոնք կատարում են թոքերն «ավլող և մաքրող» գործառույթ: Ծխելու ժամանակ դրանք ոչնչանում են, սակայն, բարեբախտաբար, ունեն վերականգնվելու հատկություն։

 
 3 дня спустя восстанавливается дыхание курение, организм, очищение
 
 
 
Մեկ շաբաթ անց իջնում է արյան ճնշումը
 
 
Արյան ճնշումը սկսում է իջնել ծխելը թողնելուց մեկ շաբաթ անց, որի շնորհիվ նվազում են կաթվածի, սրտանոթային այլ հիվանդությունների և երիկամների անբավարարության ռիսկերը։ 

Через неделю понижается кровяное давление курение, организм, очищение
 
 
 
Երկու շաբաթ անց թուլանում է հազը
 
 
Արդեն երկու շաբաթ անց ծխողներին հատուկ հազը սկսում է նվազել։ Այն անմիջապես չի վերանալու, քանի որ թոքերին ժամանակ է պետք վերականգնվելու և մաքրվելու համար։ 
 
 
Через две недели ослабевает кашель курение, организм, очищение
 
 
 
Երեք ամսից վերականգնվում է դեմքի մաշկի որակն ու գույնը


Через три месяца улучшается тон кожи курение, организм, очищение
 
 
 
Մեկ տարի անց փոխվում է ատամների գույնը

Через год сходит зубной налёт, и зубы становятся белее курение, организм, очищение
 

15 տարի անց քաղցկեղի ռիսկը հավասարվում է չծխող անձի ռիսկի ցուցանիշին

15 лет спустя риск рака падает до нормальных показателей курение, организм, очищение
 
 
 
 
 
Ինչպես է վերականգնվում մարդու օրգանիզմը ծխելը թողնելուց հետո (լուսանկարներ)