Apple-ը հետ է կանչում iPhone 6 Plus-ի որոշ խմբաքանակ՝ տեսախցիկի հետ կապված անսարքությունների պատճառով

09:33 • 24.08.15

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է iPhone 6 Plus սմարթֆոնների որոշ խմբաքանակ հետ կանչելու մասին՝ հետևի տեսախցիկի աշխատանքում հայտնաբերված անսարքությունների պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ CNN-ին հղումով։

 

Աղբյուրը նշում է, որ խոսքը սմարթֆոնների մասին է, որոնք վաճառվել են 2014թ. սեպտեմբերից, երբ վաճառքի է հանվել iPhone 6 Plus-ը, մինչև այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում։ Սարքավորումների քանակը չի նշվում, սակայն ընկերությունում հայտնում են, որ դա ոչ մեծ խմբաքանակ է:

 

Անսարքությունը կապված է նրա հետ, որ այդ սմարթֆոններով արված լուսանկարները հստակ չեն: Սմարթֆոնի անսարքության մասին կարելի է իմանալ՝ընկերության կայքում նշելով սարքավորման համարը:

 

Apple-ում նշել են, որ հեռախոսները կկարգավորվեն անվճար:

Apple-ը հետ է կանչում iPhone 6 Plus-ի որոշ խմբաքանակ՝ տեսախցիկի հետ կապված անսարքությունների պատճառով