Բեյրութում ցույցերին զուգահեռ ուժգնանում է նաև կուտակվող աղբի ճգնաժամը

19:42 • 24.08.15

France Press-ը ահազանգում է, որ այս օրերին բողոքի ցույցերով բռնված Լիբանանի մայրաքաղաքի փողոցներում նաև հսկայական աղբ է կուտակվում:

Սակայն, France 24-ի փոխանցմամբ, միևնույն ժամանակ ցուցարարները խոստացել են շարունակել իրենց բողոքը քաղաքական լճացման, կոռուպցիայի և ենթակառուցվածքների փլուզման դեմ, անկախ աղբահանության խնդրից:

Միևնույն ժամանակ ցույցերի՝ «Ձեզնից վատ հոտ է գալիս» շարժման առաջնորդները ասել էին, որ երկուշաբթի օրվա իրենց ակցիաները դադարեցնում են նախօրեին բռնությունների ֆոնին:

Աղբյուրը նկատում է, որ շաբաթ - կիրակի օրերին Բեյրութում զանգվածային բողոք էր սկսվել` Բեյրութի աղբահանության ու այլ խնդիրների բերումով:

Կիրակի օրը ցուցարարները պահանջել էին կառավարության հրաժարականը, բախումներից տուժել էր 50 մարդ: Այսօր իր պաշտոնից երկրի վարչապետը  սպառնացել էր հեռանալ, իսկ անվտանգութայան ուժերը արգելապատնեշներ էին տեղադրել ցույցերի վայրերում:

 

 

Բեյրութում ցույցերին զուգահեռ ուժգնանում է նաև կուտակվող աղբի ճգնաժամը