Տաջիկստանում արգելափակել են Facebook-ն ու YouTube-ը
Տաջիկստանում սահմանափակվել է Facebook սոցցանցի և Youtube տեսահոսթինգի հասանելիությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Երկուշաբթի երեկոյան պրովայդերներին բանավոր հանձնարարվել է սահմանափակել Facebook սոցցանցի և Youtube տեսահոսթինգի հասանելիությունը»,- հաղորդել է պրովայդեր ընկերություններից մեկը։
Ընկերության ներկայացուցիչը նաև հավելել է, որ երեքշաբթի առավոտյան բոլոր պրովայդերներին հանձնարարվել է սահմանափակել ինտերնետային ծառայությունների հասանելիությունը։
Տաջիկստանի ինտերնետ-պրովայդերների ասոցիացիայի ղեկավար Ասոմիդդին Աթոևը հավելել է, որ արգելափակման պատճառները դեռ հայտնի չեն։










