Ralph Lauren ընկերությունը «խելացի» վերնաշապիկներ կվաճառի

00:44 • 25.08.15

Ralph Lauren հագուստ արտադրող ընկերությունը Omsignal ընկերության հետ համատեղ պատրաստվում է թողարկել PoloTech «խելացի» վերնաշապիկների առաջին հավաքածուն, գրում է gazeta.ru-ն:

Հագուստը կստանա ներդրված սենսորներ, որոնք կհետևեն հագուստի սեփականատիրոջ մարմնի ֆիզիկական ցուցանիշներին: Վերնաշապիկից տվյալները կփոխանցվեն սմարթֆոնի մեջ ներբեռնված հատուկ ծրագրի մեջ:

Վերնաշապիկները կցուցադրվեն US Open թենիսի մրցաշարի ժամանակ, որը սկսվում է օգոստոսի 31-ին: Այդ ժամանակ էլ PoloTech-ը հնարավոր կլինի ձեռք բերել 295 դոլարով:

Ralph Lauren ընկերությունը «խելացի» վերնաշապիկներ կվաճառի