Հսկայական առնետանման արջը հայտնվել է ինտերնետում` իր կեսին գտնելու համար (լուսանկարներ)

23:55 • 25.08.15

Աշխարհի ամենատարեց վոմբատը (ավստրալական պարկավոր կենդանի, որը բնութագրում է որպես փոքր, կարճ ոտքերով արջանման գազան - Tert.am), որ պահվում է անազատության մեջ, նշել է 30-ամյակը:

Daily Mail-ը հայտնում է, որ ծննդյան տոնի կապակցությամբ առնետա-արջանման գազանի համար էջ են բացել Tinder-ում:

Պատրիկ անունով գազանի տերերը մտահոգ են, թե իրենց «երեսնամյա ամուրին» այդպես էլ չի գտնի իր կյանքի կեսին, իսկ ինտերնետը գուցե օգնի նրան այդ հարցում:

Ի դեպ, Պատրիկը նաև Facebook-ում էջ ունի, որին 32,000 մարդ է հետևում: Մինչ այժմ ՖԲ-ն նրան չի օգնել: Աղբյուրը կարծում է, որ գուցե պատճառը նրա հսկայական քաշն է` 40 կգ:
 

 

Հսկայական առնետանման արջը հայտնվել է ինտերնետում` իր կեսին գտնելու համար (լուսանկարներ)