Մարի Կյուրիի անձնական իրերին դեռևս 1500 տարի ձեռք տալ չի թույլատրվի. Business Insider (լուսանկարներ)

15:52 • 26.08.15

Մարի Կյուրին կամ, ինչպես նրան հաճախ անվանում են, «ժամանակակից ֆիզիկայի մայրը», մահացել է ապլաստիկ անեմիայի հետևանքով։ Նա այդ եզակի հիվանդությամբ, որը կապված է ռադիոակտիվ նյութերից վարակվելու հետ, հիվանդացել է փորձերի ժամանակ, որոնք օգնել են նրան բացահայտել ռադիումը և պոլոնիումը, գրում է Комсомольская правда-ն։

 

Կյուրին միակ կինն է, ով ստացել է Նոբելյան մրցանակ միաժամանակ 2 անվանակարգերում՝ քիմիա և ֆիզիկա։ Նրա ուսումնասիրություններն օգնել են նաև ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելին 1896-ին ուրանը բացահայտելու հարցում։

 

Անցել է արդեն ավելի քան 100 տարի, իսկ հայտնի գիտնականի անձնական իրերը, ներառյալ՝ նրա հագուստը, կահույքը, դեղատոմսերի գրքերը, լաբորատոր գրառումները, շարունակում են վարակված մնալ ռադիոակտիվ նյութերով, գրում է Business Insider-ը՝Christian Science Monitor-ին հղումով։ Այդ իրերը համարվում են Ֆրանսիայի ազգային ձեռքբերումներ և պահվում են կապարով պաշտպանված հատուկ արկղերում՝ Փարիզի ազգային գրադարանում։

 

Գրադարանի այցելուները, նախքան Կյուրիի աշխատանքային օրագրերին ծանոթանալը, պետք է ստորագրեն փաստաթուղթ այն մասին, որ գիտեն վտանգի մասին, և անպայման կրեն պաշտպանիչ հանդերձանք՝ 226 ռադիումով չվարակվելու համար։ Այդ նյութի կիսաքայքայման ժամանակաշրջանը կազմում է 1600 տարի։ Դա նշանակում է, որ այցելուները պետք է հետևեն զգուշացման կանոններին ևս 1500 տարի։

 

Ի դեպ, Կյուրիի մարմինը նույնպես վարակված է եղել ռադիոակտիվ նյութերով։ Դագաղը, որում նրան թաղել են, շատ ծանր է եղել։ Այն ներսից պաշտպանված է 2.5 սմ հաստությամբ կապարով։ Մարի Կյուրին ամուսնու՝ Պիեռ Կյուրիի հետ թաղված է Փարիզի պանթեոնում։

marie curie

marie  and pierre curie

marie curie notebook

marie curie notebook

marie curie2

 

Մարի Կյուրիի անձնական իրերին դեռևս 1500 տարի ձեռք տալ չի թույլատրվի. Business Insider (լուսանկարներ)