Hynix չիպեր արտադրողը 26 մլրդ դոլար կծախսի Հարավային Կորեայում երկու նոր գործարան բացելու համար

10:19 • 26.08.15

DRAM հիշողության չիպերի արտադրության ծավալներով երկրորդ ընկերությունը՝ Hynix-ը, 31 տրիլիոն վոն ($25,94 միլիարդ) կներդնի Հարավային Կորեայում՝ չիպերի արտադրության երկու նոր գործարան կառուցելու համար, գրում է gazeta.ru-ն։

 

Թե ինչ չիպեր կարտադրեն նոր գործարանները՝ դեռ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ վերջին շրջանում հիշողության չիպեր արտադրողները զգալի եկամուտներ են ստացել։

 

Գործարանները, որոնց շինարարությունը կավարտվի 2024 թվականին, պետք է ամրապնդեն Hynix-ի դիրքերն իր հիմնական մրցակիցներ Samsung-ի, Micron-ի և Toshiba-ի դեմ պայքարում։

 

Hynix չիպեր արտադրողը 26 մլրդ դոլար կծախսի Հարավային Կորեայում երկու նոր գործարան բացելու համար