Facebook սոցցանցը սկսել է M վիրտուալ օգնականի թեստավորումը

08:51 • 27.08.15

Facebook սոցիալական ցանցը չորեքշաբթի օրն անցել է իր նոր արտադրանքի՝ M անվանումը ստացած վիրտուալ օգնականի թեստավորմանը: Նրա աշխատանքի գոտին դեռ սահմանափակված է Սան Ֆրանցիսկո քաղաքով, գրում է korrespondent.net-ը։

 

Facebook-ի նոր անձնական օգնականը հիմնված է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների վրա։ Այն ոչ միայն կարող է պատասխանել օգտատիրոջ հարցերին, այլև կարող է կատարել գործողություններ՝ ելնելով տրվող հարցերից։

 

M վիրտուալ օգնականը ներդրված է Facebook-ի մեսենջերում: Ինչպես սպասվում է՝ արտադրանքը կմրցակցի Google, Apple և Microsoft ընկերություններից նույնանման օգնականնների՝ Google Now-ի, Siri-ի և Cortana-ի հետ։

 

«Ի տարբերություն այժմ շուկայում գոյություն ունեցող ծառայությունների, որոնք հիմնված են արհեստական ինտելեկտի վրա, M-ը կարող է օգտատիրոջ փոխարեն տարբեր գործողություններ կատարել։ Օգնականը կարող է ձեռք բերել ապրանքներ, պայմանավորվել տոներին բարեկամներին և ծանոթներին նվերներ հասցնելու մասին, պատվիրել սեղաններ ռեստորանում, կազմակերպել այցեր, նշանակել հանդիպումներ և շատ այլ բաներ անել»,- ասված է Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Սան Ֆրանցիսկոյում թեստավորումից հետո Facebook-ը պատրաստվում է տարածել M օգնականի գործողությունը նաև այլ տարածքներում:

 

 

 

Facebook սոցցանցը սկսել է M վիրտուալ օգնականի թեստավորումը