YouTube Gaming. Google-ը նոր խաղային ծառայություն է թողարկել (տեսանյութ)
Google ընկերությունը հայտարարել է խաղային տեսահեռարձակումների համար YouTube Gaming նոր ծառայության թողարկման մասին, հաղորդում է korrespondent.net-ը։
Ծառայության շնորհիվ օգտատերերը կկարողանան հեռարձակել ուղիղ եթերում այս կամ այն խաղի իրենց անցումը, ընդ որում՝ հնարավորություն կա մեկնաբանելու ընթացքը։
YouTube Gaming-ն աշխատանքի սկզբունքով նման է մրցակից Twitch ծառայությանը, որը 2014 թվականին ձեռք է բերել Amazon ընկերությունը:
Ի տարբերություն Twitch-ի՝ YouTube-ը հայտարարել է DVR Mode-ով աշխատելու հնարավորության մասին: Ընդ որում՝ հանդիսատեսը կարող է նայել հեռարձակման վերջին չորս ժամը:
Ծառայությունը ոչ միայն հասանելիություն է տրամադրում բոլոր ակտուալ խաղային հեռարձակումներին և սթրիմերին, այլև համակարգում է ծառայությունում եղած և խաղային թեմատիկային վերաբերող տեսանյութերը։










