Apple-ը հայտնել է նոր iPhone-ը ներկայացնելու ամսաթիվը
Apple-ից հայտնել են, որ նոր iPhone սմարթֆոնը կներկայացվի սեպտեմբերի 9-ին:
«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ ամերիկյան ընկերությունը շնորհանդեսը կազմակերպելու է փակ միջոցառման ձևաչափով, որին հնարավոր կլինի մասնակցել միայն հրավիրատոմսով:
Այժմ ԶԼՄ-ների ներկայացուցիչները սոցցանցերում հրապարակում են իրենց առցանց-հրավիրատոմսերը:
Սպասվում է, որ այդ միջացառմանը կներկայացվի iPhone 6S-ը և այլ ապրանքների թարմացված տարբերակները: Դա տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:
Հայտնի է, որ Apple-ի նոր սմարթֆոնների` iPhone 6S-ի և iPhone 6S Plus-ի վաճառքները սկսվելու են սեպտեմբերի 18-ին Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանաիյում, ԱՄՆ-ում:










