Հին պապիրուսի նոր հետազոտությունը հաստատում է, որ Հիսուսը կին է ունեցել
The Independnet-ը հայտնում է, որ հին ու վիճահարույց պապիրուսի նոր հետազոտությունը էլ ավելի է հաստատում տեղեկություններն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը կին է ունեցել:
Այսպես կոչված «Հիսուսի կնոջ ավետարանը» ղպտիերենով տեքստ է, որը այժմ հետազոտել են Կոլումբիայի համալսարանում: Պապիրուսի կտորը այցեքարտի չափի է, սակայն դրանում մեջբերում է արված Հիսուսից, որում նա օգտագործում է «իմ կինը» արտահայտությունը:
Նույն տեքստում նա Մարիամ Մագդաղենացուն անվանում է իր աշակերտ:
Անցած տարի գիտնականները այս պապիրուսը թվագրել էին 6 - 9-րդ դարերով: Նոր հետազոտությամբ հաստատվել է տեքստի հնության իսկությունը, որը ավելի վաղ կասկածի տակ էր առնվել:
Նոր հետազոտությունը ամբողջական զեկույցով լույս կտեսնի առաջիկայում:











