Նոր ռեկորդ. Lamborghini Gallardo-ն 800 մ տարածությունում 378 կմ/ժ արագություն է զարգացրել (տեսանյութ)

20:55 • 28.08.15

Lamborghini Gallardo սուպերքարը, որը փոփոխությունների է ենթարկվել Underground Racing ընկերության թյուներների կողմից, նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել «դրագռեյսինգի» մրցումներում:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն` կես մղոն  (804 մետր)  հեռավորությամբ ուղու ավարտին կուպեի արագությունը կազմել է 377.87  կմ/ժամ: «Դրագռեյսինգի» նախորդ ռեկորդը  կազմում էր 376.26 կմ/ժամ:

2013-ի մայիսից ի վեր կես մղոն տարածությամբ բոլոր  ռեկորդները պատկանում են Underground Racing ընկերության մեքենաներին: Այն ժամանակ Gallardo-ն 349.38 կմ/ժամ արագություն էր հավաքել:

 

Նոր ռեկորդ. Lamborghini Gallardo-ն 800 մ տարածությունում 378 կմ/ժ արագություն է զարգացրել (տեսանյութ)