Հիմալայան աղի օգտակարությունը բոլոր օրգանների աշխատանքի համար
Ամենաարժեքավոր սննդային հավելումը` Հիմալայան աղը ամենաառողջարարն ու մաքուրն է ողջ աշխարհում: Այն հազվագյուտ թանկարժեք իր է համարվել դեռևս հնագույն ժամանակներից, երբ Հիմալայան աղով առևտուր են արել հին հռոմեացիները:
Հիմալայան աղը արյան բարձր ճնշում չի ստեղծում` ի տարբերություն սովորական աղերի, այն չի մեծացնում կալիումի և նատրիումի կոնցենտրացիան արյան մեջ: Այն հարուստ է այն 84 բաղադրիչով, որոնք առկա են մարդու օրգանիզմում, այդ իսկ պատճառով էլ այն ապահովում է օրգանիզմի համար անհրաժեշտ ու կենսական վիտամիններ և հանքանյութեր:
Հիմալայան լեռներում ավելի քան 250 մլն տարի առաջ ի հայտ եկած աղի օգտակար հատկությունները ներկայացնում է Healthy Food Team-ը:
1. Կարգավորում է էլեկտրոլիտների և ջրի մակարդակն օրգանիզմում:
2. Կարգավորում է արյան շաքարի մակարդակն ու կանխում շաքարախտը:
3. Օգնում է կարգավորել մարսողությունն ու նյութափոխանակությունը:
4. Ամրացնում է ոսկորները, հատկապես երեխաների մոտ:
5. Վերարտադրում է ուղեղի բջիջներն ու օգնում բարելավել քունը:
6. Կանխում է վաղաժամ ծերացումը:
7. Կարելի օգտագործել ինհալացիայի համար կոկորդի բորբոքման, բրոնխիտային ասթմայի ժամանակ:
8. Նպաստում է շնչառական ուղիների առողջությանը:
9. Բարելավում է արյան շրջանառությունը և պահպանում է անոթային համակարգի առողջությունը:
10. Նպաստում է արյան մաքրմանը:
11. Կարգավորում է լյարդի և երիկամների աշխատանքը:
12. Կարգավորում է օրգանիզմի էներգետիկ պաշարը` նպաստելով դրական տրամադրության ստեղծմանը:
13. Կանխում է մկանային ցավերը:
Հիմալայան աղը կողմնակի, բացասական ազդեցություն չունի և չի վնասում ստամոքսի կամ երիկամների գործառույթներին:
Հիմալայան աղով լոգանքը հատկապես օգտակար է հետևյալ խնդիրների պարագայում.
1. Ռևմատիզմ և հոդերի հիվանդություններ,
2. Միջատի խայթոց, վերքեր և բշտիկներ,
3. Գինեկոլոգիական խնդիրներ,
4. Մաշկի գրգռվածություն,
5. Հետվիրահատական վերականգնում,
6. Մաշկային հիվանդություններ:










