Apple-ը դարձել է կրովի սարքերի երկրորդ ամենամեծ մատակարարը

18:35 • 28.08.15

Apple  ընկերությունը 2015-ի երկրորդ եռամսյակում  դարձել է կրովի սարքերի մեծությամբ երկրորդ մատակարարը:  INTERFAX-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է International Data Corporation (IDC) հետազոտական ընկերությունը:

Apple Watch «խելացի» ժամացույցները, որ  ներկայացվել էին 2014-ի սեպտեմբերին, վաճառքի են հանվել այս տարվա ապրիլին. երկրորդ եռամսյակում 3.6 մլն նման սարքավորում է վաճառվել, որը 0.8 մլն-ով  է զիջում շուկայի ավանդական առաջատարին` ամերիկյան Fitbit ընկերությանը:  

Այս կարգի սարքավորումների մատակարարումների ընդհանուր ծավալը եռամսյակում աճել է 223 տոկոսով` տարեկան կտրվածքով` հասնելով 18.1 մլն միավորի:

Fitbit-ի սարքավորումների մատակարարումները երկրորդ եռամսյակում աճել են 159 տոկոսով։

 

Apple-ը դարձել է կրովի սարքերի երկրորդ ամենամեծ մատակարարը