Սեպտեմբերին միևնույն օրը լուսինը կլինի ամենավառն ու ամենամռայլը
Սեպտեմբերին լիալուսինը կլինի տարվա մեջ միանգամից և՛ ամենամռայլը, և՛ ամենավառը:
The Independent-ի դիտարկմամբ` սա բացառիկ համընկնում է: Իսկ ընդհանուր առմամբ մռայլ լուսինը, որ նաև «արյունոտ լուսին» են անվանում, կլինի 4-րդն այս տարվա մեջ:
Ըստ աղբյուրի` ոմանք սա ապոկալիպսիսի` աշխարհի վերջի նշան են համարում:
Երկրին իր՝ առավել մոտ գտնվելով ու հետևաբար` ամենավառը թվացող այսպես կոչված սուպերլուսինը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 28-ին: Սակայն ընդամենը մեկ ժամ անց լուսինը կսկսի «մռայլվել»` քանի որ Երկիրը կկանգնի դրա ու արևի միջև:
Գիտնականները «խոստանում են» ավելի ուժեղ մակընթացություն այդ ժամերին:










