Facebook սոցցանցը ռեկորդ է սահմանել. 1 օրում այցելությունների թիվը գերազանցել է 1 միլիարդը

08:41 • 28.08.15

Facebook սոցցանցի օգտատերերի թիվն առաջին անգամ մեկ օրում եղել է 1 մլրդ, հայտնել է կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

 

«Դա կարևոր իրադարձություն է Facebook-ի համար»,- գրել է Ցուկերբերգը։

 

Մեկ օրում այցելուների թվով ռեկորդը սահմանվել է օգոստոսի 24-ին, երբ մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչը կապ է հաստատել ընկերների կամ ընտանիքի հետ, նշել է կայքի հիմնադիրը։

 

Աշխարհում ամենախոշոր սոցկայքն ունի մոտ 1.5 մլրդ օգտատեր։ 2015թ. հունիսին կայքից օգտվել է օրական միջինը 968 մլն մարդ, որոնցից 844 մլն-ը սոցկայք է մտել բջջային սարքերից, փոխանցում է Deursche Welle-ն։