Fiat Chrysler-ի նախագահ Սերժիո Մարկիոնեն կարող է գլխավորել Ferrari-ն

13:24 • 28.08.15

Իտալա-ամերիկյան Fiat Chrysler Automobiles NV (FCA) ավտոկոնցեռնի ղեկավար Սերջիո Մարկիոնեն կարող է դառնալ Ferrari ավտոարտադրող ընկերության տնօրենը, գրում է gazeta.ru-ն։

 

Այժմ Ferrari-ն մտնում է FCA-ի կազմի մեջ: Սպորտային մեքենաների արտադրողի և «Ֆորմուլա-1»-ի նույնանուն թիմի սեփականատիրոջ արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։

 

Bloomberg-ի սեփական աղբյուրների տվյալներով՝ հրաժարական տվող գործող տնօրեն Ամադեո Ֆելիզեի փոխարինման շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, և Մարկիոնեի թեկնածությունը վերջնական չէ:

 

Մարկիոնեն տարբեր ընկերություններում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցնում: Բացի նրանից, որ նա ղեկավարում է FCA-ն և Ferrari-ի խորհրդի նախագահն է, նա նաև զբաղեցնում է CNH Industrial ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, Exor SpA հոլդինգային ընկերության խորհրդի փոխնախագահն է, SGS SA շվեյցարական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը և Philip Morris ընկերությունում անկախ տնօրեն։

 

Fiat Chrysler-ի նախագահ Սերժիո Մարկիոնեն կարող է գլխավորել Ferrari-ն