Infiniti-ն գաղտնազերծել է Q30 հեթչբեքի դիզայնը

00:56 • 28.08.15

Infiniti  ընկերությունը հրապարակել է Q30 հեթչբեքի սերիական տարբերակի առաջին լուսանկարը:  Корреспондент-ի հաղորդմամբ` մեքենայի հանրային դեբյուտը կկայանա Ֆրանկֆուրտի ավտոսրահում`  այս տարվա սեպտեմբերին:

Նորույթը կներկայանա դիզելային և բենզինային շարժիչներով, որոնցից մեկը կլինի 2.2 լիտր ծավալով դիզելային շարժիչը Mercedes-Benz-ից` 170  ձիաուժ հզորությամբ և 6 աստիճան մեխանիկական  կամ 7 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համադրությամբ:

Հեթչբեքը կառուցել են Mercedes-ի MFA մոդելի հիման վրա, որի հիման վրա նաև կոմպակտ QX30 քրոսովեր կստեղծեն:

Մեքենայի մյուս տեխնիկական բնութագրիչները հայտնի կդառնան պաշտոնական պրեմիերայի ժամանակ:


 

 

Infiniti-ն գաղտնազերծել է Q30 հեթչբեքի դիզայնը