Instagram-ը թույլ է տվել նոր ձևաչափով լուսանկարներ հրապարակել (լուսանկարներ)

15:24 • 28.08.15

Instagram սոցիալական ֆոտոհոսթինգը թույլ է տվել օգտատերերին հրապարակել լուսանկարներ և տեսանյութեր դիմանկարի (portrait) և բնապատկերի (landscape) ձևաչափով: Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է ընկերության պաշտոնական բլոգում, գրում է korrespondent.net-ը։

 

Այժմ օգտատերերը կարող են ինքնուրույն փոխել նկարների ձևաչափը՝ ընտրելով համապատասխան կոճակը։

 

Նորարարության անհրաժեշտությունը պայմանավորված է օգտատերերի անհարմարությամբ այնպիսի իրավիճակներում, երբ քառակուսի լուսանկարի համար կտրվում են ամբողջական օբյեկտներ և մարդիկ:

 

Instagram-ի հաշվարկների համաձայն՝ յուրաքանչյուր հինգերորդ լուսանկար, որն անում են ֆոտոհոսթինգի օգտատերերը, ուղղանկյան ձևաչափի է: Ընդ որում՝ ինչպես նշում են ընկերությունում, ավանդական քառակուսի լուսանկարները եղել են և կմնան ցանցի անբաժանելի մասը:

 

«Մենք հասկանում ենք, թե ինչ անհարմարություններ է դա ստեղծում: Լուսանկարներից կտրվում են մարդիկ և օբյեկտներ, և դուք անգամ չեք կարող կիսվել Golden Gate Bridge կամրջի ամբողջական լուսանկարով»,-  ընկերության ներկայացուցիչները մեկնաբանում են իրենց դիրքորոշումը։

 

Բացի ձևաչափերի փոփոխությունից, ֆոտոհոսթինգը թարմացրել է նաև զտիչների իր համակարգը:

 

 

Instagram-ը թույլ է տվել նոր ձևաչափով լուսանկարներ հրապարակել (լուսանկարներ)