Մեծ Բրիտանիայում չհալչող պաղպաղակ է ստեղծվել

22:45 • 28.08.15

Մեծ Բրիտանիայում պաղպաղակ է ստեղծվել, որը չի հալչում: Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը` պաղպաղակը  վաճառվելու է Ստաֆֆորդշիր կոմսության Alton Towers զվարճանքների այգում:

Աղբյուրի հաղորդմամբ` աղանդերի բաղադրատոմսը գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ այն ենթարկվում է ջերմային մշակման, ինչի շնորհիվ էլ վանիլային կոնը երկար ժամանակ պահպանում է իր ձևը:

Աղանդերը ստեղծվել է գլխավոր խոհարար Հեստոն Բլյումենտալի փորձարկումների արդյունքում: Խոհարարը հայտնի է նրանով, որ սիրում է իր ռեստորանի այցելուներին արտասովոր ուտեստներ հյուրասիրել:

2013-ին Հարվարդի ինժեներ Դևիդ Էդվարդսը  պաղպաղակ էր ստեղծել, որը չէր հալչում 8 ժամ շարունակ: Դա հնարավոր  էր դարձել կոկոսից, ընկույզից և արախիսից ստացված պատյանի շնորհիվ:

 

Մեծ Բրիտանիայում չհալչող պաղպաղակ է ստեղծվել