Պապուա Նոր Գվիենայում լուսանկարել են աշխարհի ամենաբացառիկ ծովային կենդանուն (լուսանկարներ)

20:32 • 28.08.15

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ նկատել են աշխարհի ամենաբացառիկ կենդանատեսակներից մեկին:

The Independent-ը հայտնում է, որ Allonautilus scrobiculatus լատինական անվանումով ծովային կենդանուն (Նավախեցիների դասից) տեսնում են երրորդ անգամ:

Այս անգամ նրանց նաև ֆիքսել են` լուսանկարելով: ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ուարդը այս կենդանուն վերջին անգամ տեսել է 1984-ին: Նրանից բացի ընդամենը ևս մեկ մարդ է տեսել այս նավախեցիներին:

Կարծիք կա, որ այս կենդանիները ողջ են մնացել երկու սառցե դարաշրջաններից հետո, որ նրանք դինոզավրերից էլ հին են, համարվում են ամենաբացառիկ ծովային կենդանին, աշխարհի ամենաանհայտ կենդանատեսակներից մեկը:

Գիտնականներին հայտնի է, սակայն, որ նրանք շատ դժվար են կարողանում պահպանել իրենց գոյությունը, և հնարավոր է՝ նրանց ևս ոչնչացում է սպառնում:

Պապուա Նոր Գվիենայում լուսանկարել են աշխարհի ամենաբացառիկ ծովային կենդանուն (լուսանկարներ)