Չինական IT ընկերությունները սիրունատես «քաջալերողների» են վարձում՝ անձնակազմին ոգևորելու համար
Չինաստանի IT ընկերություններում երիտասարդ ու սիրունատես «քաջալերողների» են վարձում, ովքեր կօգնեն ոգևորել անձնակազմի տղամարդ անդամներին:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` այս քայլն ուղղված է «ուրախ աշխատանքային միջավայր» ստեղծելուն ամբողջ երկրում աշխատող ծրագրավորողների համար:
Ըստ չինական լրատվամիջոցների` աշխատանքը ներառում է ծրագրավորողների համար նախաճաշ գնելը, կարճատև զրույցի բռնվելը և աշխատակիցների հետ պինգ-պոնգ խաղալը: Երիտասարդ «մասնագետներին» հատուկ պատրաստում են այդ աշխատանքի համար ավագ աշխատակիցները:










