Սննդամթերքներ, ըմպելիքներ, որոնց կոնկրետ քանակը մահացու է (տեսանյութ)
Բրիտանիայի Քիմիական գիտությունների թագավորական միության տվյալների համաձայն` շոկոլադի 85 ամբողջական սալիկը միանգամից ուտելը կարող է մահացու լինել մարդու համար: Այս մասին գրում է The Independent-ը` ներկայացնելով YouTube-ի AsapScience ալիքի մեկտեղած տեղեկությունները, թե ըստ տարբեր հետազոտությունների` որ սննդամթերքի կամ ըմպելիքի որ քանակն է մահացու մարդու համար:
Սննդամթերքներից բացի գիտնականները ևս մեկ հետաքրքիր տեղեկություն են հաղորդում. նրանց հաշվարկներով` մարդու հասակի յուրաքանչյուր դյույմը 1.5 մետրից հետո կյանքի տևողությունը կրճատում է 1.3 տարով:
Ինչպես նշվում է` բալի կորիզները ցիանիդ են պարունակում, որը աղացած վիճակում կուլ տալու դեպքում կարող է մահացու լինել:
Բացի այդ, 185 դեցիբել ուժգնությամբ հնչող երաժշտությունից եկող ճնշումը կարող է պայթեցնել թոքերը կամ արյունատար անոթների խցանում ստեղծել:
Մարդու կյանքի համար վտանգավոր է նաև 70 բաժակ սուրճը, օրական 6 լիտր ջուրը, 11 օր շարունակ քուն մտնելը:










