Բուլղարացի գիտնականը պնդում է, որ իր դեղամիջոցը կարող է բուժել քաղցկեղը

00:17 • 29.08.15

Բուլղարացի գիտնական Հրիստո Մերմերսկու (Hristo Mermerski) ստեղծած բաղադրատոմսը շատերը հեղափոխական դեղամիջոց են համարում, որը կարող է բուժել քաղցկեղով հիվանդ հազարավոր մարդկանց:

Ինչպես գրում է  Healthy Life Tricks-ը` այդ բաղադրատոմսով պատրաստած դեղամիջոցը պարունակում է  բոլոր անհրաժեշտ վիտամինները, հանքային աղերը, սպիտակուցները, կենսաբանական ակտիվ նյութերը, ածխաջրերը և բուսական ճարպերը:

Ըստ հեղինակի՝ այն կարող է բուժել երակների վարիկոզ լայնացումը, սրտի հիվանդությունները, վերականգնել իմունային համակարգը, մաքրել լյարդն ու երիկամները:

Դեղամիջոցը ստանալու համար անհրաժեշտ է 15 թարմ կիտրոն, 12 գլուխ սխտոր, 1 կգ բնական մեղր, 400 գրամ ծլած ձավար (պետք է մեկ գիշեր թողնել ջրում), 400 գրամ թարմ ընկույզ:

Պատրաստման համար պետք է աղալ ծլած ձավարը, ընկույզն ու մաքրած սխտորը, ապա 5 կիտրոնը և խառնել իրար: Ապա պետք է քամել մյուս 10 կիտրոնի հյութը և ավելացնել խառնուրդին մինչև միատարր զանգված ստանալը, որից հետո կարելի է ավելացնել մեղրն ու խառնել փայտյա գդալով, ապա խառնուրդը լցնել ապակյա տարայի մեջ:

Այնուհետև այն պետք է թողնել սառարանում 3 օր և սկսել օգտագործել:

Այն պետք է օգտագործել նախաճաշից, լանչից, ճաշից և քնելուց  30 րոպե առաջ: Քաղցկեղի դեմ պայքարելու համար պետք է օգտագործել 1-2 ճաշի գդալ 2 ժամը մեկ: 


 

 

Բուլղարացի գիտնականը պնդում է, որ իր դեղամիջոցը կարող է բուժել քաղցկեղը