Բջջայիններ արտադրող ընկերությունը ստեղծում է պարզեցված հեռախոսներ՝ հատուկ մեծահասակների համար
Լոնդոնում գտնվող Ownfone բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունը փորձում է լուծում տալ մեծահասակ մարդկանց խնդրին, որոնց համար արագ զարգացող նոր տեխնոլոգիաները դժվար են օգտագործման համար: Այժմ ընկերությունը թեստավորում է նոր պարզեցված հեռախոսները, հաղորդում է euronews.com-ը։
Ընկերությունը պարծենում է, որ ստեղծում է աշխարհի ամենապարզ բջջային հեռախոսները։
Յուրաքանչյուր սարք անհատապես հարմարեցվում է նախապես ծրագրված կոնտակտների անուններով կամ անգամ դեմքերով, այնուհետև տպվում է 2D կամ 3D տպիչներով։
Սարքերը կարող են ծրագրվել մինչև 12 հեշտհասանելի կոնտակտներով։
Մեծ Բրիտանիայի հաղորդակցության ոլորտը կարգավորող OFCOM ընկերության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում 65-ից 74 տարեկան մարդկանց 82 տոկոսն օգտագործում է բջջային հեռախոս, բայց այդ թիվը նվազում է մինչև 52 տոկոսի 75 տարեկանից մեծ մարդկանց շրջանում։
Նշվում է, որ այս նոր պարզեցված սարքերը կարող են խրախուսել ավելի շատ տարեց մարդկանց կապի մեջ մնալ իրենց սիրելիների հետ։










