8-ամյա աղջիկը 3D պրոթեզ է ստանում դիզայներից, ով նույնպես ձեռք չունի (տեսանյութ)

23:47 • 31.08.15

Ամերիկացի դիզայներ Սթիվեն Դևիսը, ով անվճար պրոթեզ էր ստացել Team Unlimited e-Nable  կազմակերպությունից, դարձել է տվյալ ընկերության կամավոր աշխատակիցը: Տեղեկանալով Բրիստոլում բնակվող 8-ամյա աղջկա մասին, ով նույնպես պրոթեզի կարիք ունի, Դևիսը  3D պրոթեզ է նախագծել:

Ինչպես գրում է Bigpicture.ru-ն` փոքրիկ Իզաբելային արհեստական ձեռքն անձամբ հանձնելու համար Դևիսը 300 կմ տարածություն է անցել: Նրա խոսքով` աղջիկն այնքան էր հավանել իր նոր պրոթեզը, որ անմիջապես ցանկացավ դրանով խանութ գնալ:

E-Nable-ը կամավորների միջազգային ցանց է, որը մտադիր է  1000-ից ավելի պրոթեզներ ստեղծել հաշմանդամ երեխաների համար: 

  

8-ամյա աղջիկը 3D պրոթեզ է ստանում դիզայներից, ով նույնպես ձեռք չունի (տեսանյութ)