Traxxas Slash 4x4 գերարագընթաց սպորտային մեքենան հնարավոր է վարել նաև ջրի վրա (տեսանյութ)

16:53 • 31.08.15

Traxxas Slash 4x4 սպորտային էլեկտրական մեքենան այնքան արագ է ընթանում, որ այն հնարավոր է վարել նաև ջրի վրա, և այն չի սուզվի ջուրը։

 

Մեքենայի ապշեցուցիչ հնարավորությունը գալիս է դրա ունակությունից՝ 160 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 4 վայրկյանում։

 

Այն նաև կարող է արագ ընթանալ ավազի վրայով՝ չնայած նրան, որ դա կրկնակի ծանրաբեռնվածություն է մեքենայի անիվների համար։ Ավազի վրայով ընթանալը կարող է զգալիորեն նվազեցնել արագությունը, սակայն Traxxas-ի վրա այն չի ազդում։

 

Սպորտային հսկան ունի Power Cell 3s LiPo մարտկոց, որից հոսանք է ստանում դրա շարժիչը։ 

Traxxas Slash 4x4 գերարագընթաց սպորտային մեքենան հնարավոր է վարել նաև ջրի վրա (տեսանյութ)