АвтоВАЗ-ը հայտնել է Lada Vesta սեդանի ներկայացման ամսաթիվը
Ռուսական «АвтоВАЗ» ընկերության Lada Vesta սեդանի արտադրական տարբերակը կներկայացվի Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 4-ին, գրում է autonews.ru-ն։
Մոդելի արտադրությունը կսկսվի սեպտեմբերի 25-ին, իսկ վաճառքի կհանվի այս տարվա նոյեմբերին։ Ավտոմեքենան հասանելի կլինի երեք տարբերակով՝ Classic, Comfort և Luxe։
Ըստ նախնական տվյալների՝ սեդանի գինը կսկսվի 475-495 հազար ռուբլուց։ Աղբյուրը նշում է, որ նորույթի հիմնական մրցակիցները կլինեն Renault Logan-ը, Hyundai Solaris-ը, Kia Rio-ն և Volkswagen Polo-ն։
Մեքենան ի սկզբանե հասանելի կլինի 1.6 լիտրանոց շարժիչով։










