Մարկ Ցուկերբերգը լուսանկար է հրապարակել, որում նշում են Facebook-ի սահմանած ռեկորդը
Facebook սոցկայքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը լուսանկար է տեղադրել, որում երևում է՝ ինչպես են ընկերության աշխատակիցները տոնում մեկ օրում կայքի այցելությունների քանակով սահմանված ռեկորդը, գրում է Обозреватель-ը։
«Ինձ դուր է գալիս այս լուսանկարը մեր ընկերության որոշ առաջնորդների հետ. մենք տոնում ենք այն օրը, երբ սոցկայք է այցելել 1 մլրդ մարդ։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են հասնել դրան»,- գրել է Ցուկերբերգը։
Հիշեցնենք, որ մեկ օրում այցելուների թվով ռեկորդը սահմանվել է օգոստոսի 24-ին, երբ մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչ կապ է հաստատել ընկերների կամ ընտանիքի հետ Facebook-ի միջոցով։










