Ադամն առաջին երջանիկ մարդն էր, քանի որ զոքանչ չուներ. հրեական ասացվածքներ

21:59 • 31.08.15

Ցանկացած ժողովրդի կարելի է ճանաչել իր սրամիտ ասացվածքներով, քանի որ ազգային բանահյուսության հենց այդ ժանրն է ցույց  տալիս ժողովրդի աշխարհայացքը, տեսլականը այս կամ այն իրողության շուրջ:

Այս մասին գրելով` Adme.ru-ն առաջարկում  է ծանոթանալ հրեական  ասացվածքներին։


1. Ադամն առաջին երջանիկ մարդն էր, քանի որ զոքանչ չուներ:


2. Եթե խնդիրը հնարավոր է լուծել գումարով, ապա դա խնդիր չէ, այլ ընդամենը` ծախս:


3. Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի նա ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի:


4. Թող Աստված պաշտպանի վատ կանանցից, լավերից  պաշտպանվեք ինքներդ:

5. Եկավ գինին, դուրս թռավ գաղտնիքը:


6. Աստված չի կարող միաժամանակ լինել ամենուր, այդ իսկ պատճառով էլ նա ստեղծել է մայրերին:


7. Բոլորը բողոքում են փողի պակասից, իսկ խելքի պակասից` ոչ ոք:


8. Այծից վախեցիր դիմացից, ձիուց` հետևից, հիմարից` բոլոր կողմերից:


9. Հյուրն ու ձուկը երեք օրից սկսում են հոտել:


10.  Երկու մարդ չի հավատա մահվանդ. նա, ով քեզ սիրում է և նա, ով ատում է:


11.  Գիտելիքը մեծ տեղ չի զբաղեցնում:


12.   Աստված, օգնիր ինձ ոտքի կանգնել, ընկնել ինքս էլ կարող եմ:


13.  Երբ անելու բան չի մնում, սկսում են մեծ գործեր կատարել:


14.   Ավելի լավ է ծիծաղից մահանալ, քան վախից:


15.  Փորձառությունն այն բառն է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները:


16.   Ծերանալով մարդ ավելի վատ է տեսնում, բայց ավելի շատ:


17.  Մարդ պետք է ապրի, գոնե հանուն հետաքրքրասիրության:


18.   Խուլը լսում էր, թե ինչպես է համրը պատմում, որ կույրը տեսել էր կաղին արագ-արագ վազելիս:


19.  Ծնողները երեխաներին խոսել են սովորեցնում, երեխաները ծնողներին` լռել:


20.   Վատ կինը անձրևից էլ վատ է. անձրևը տուն է քշում, իսկ վատ կինը տնից է քշում: